Շարքային ՕԵԿ-ականը, քիչ է ասել, «սպանել է» Արթուր Բաղդասարյանին

Շարքային ՕԵԿ-ականը, քիչ է ասել, «սպանել է» Արթուր Բաղդասարյանին

«Հրապարակն» այսօր գրել էր, որ ինչ-ինչ հանգամանքներ և մարդիկ Արթուր Բաղդասարյանին խանգարել են զբաղեցնել ԵՏՄ վարչապետի պաշտոնը, այն, որ պետք է Տիգրան Սարգսյանը վարի:



ՕԵԿ-ական ուշիմ շարքային Կարեն Թումանյանն այդ կապակցությամբ կայքերց մեկում մեզ մի երկար բաց նամակ է գրել, որի մեջ լիքը գովաբանել է իր հրամանատարին:



Ուշադրություն դարձրեք պաթոսին, որով նա Արթուր Բաղդասարյանին դարձնում է ՌԴ նախագահի քարտուղարուհին. 



«Ի՞նչը պետք է Բաղդասարյանին զարմացներ այդ պաշտոնի մեջ. Թե՞ մոռացել եք, որ Բաղդասարյանն այսօր Ռուսաստանյան երկու խոշորագույն ընկերությունների՝ «Ռոսնեֆտ Ինտերա»-ի և «ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենների խորհրդի անդամ է, և հասկացողը գիտի, որ այդ պաշտոններում, առանց ՌԴ-ի առաջին դեմքի համաձայնության, հնարավոր չէ նշանակվել»:



Մի խոսքով՝ սպանել է... Ոչ մեզ, իհարկե:



Էդիկ Անդրեասյան