Խոշոր ավտովթար Ֆրանսիայում՝ մեծ թվով զոհերով

Խոշոր ավտովթար Ֆրանսիայում՝ մեծ թվով զոհերով

Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդա դեպարտամենտի Լիբուրն քաղաքում խոշոր Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել: Այդ մասին հաղորդում է «lifenews.ru»-ն:



Բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով մահացել է 39 մարդ։ Նախնական տվյալներով՝ ողջ է մնացել ընդամենը 5 մարդ։
Բախումից հետո ավտոբուսն ու բեռնատարը հրկիզվել են։ Շատ ուղևորներ մահացել են՝ չկարողանալով դուրս գալ այրվող փոխադրամիջոցի սրահից: Նրանց մեծ մասը տարեցներ էին, ովքեր էքսկուրսիա էին գնում:
Դեպքի վայրում աշխատում են 60 հրշեջներ։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։