Անհավես բյուջե՞

Անհավես բյուջե՞

ԱԺ-ում 2016-ի բյուջեի քննարկմանը երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ կարճ մնաց․ եկավ, իր տեքստը կարդաց ու հեռացավ։ Նրա ելույթն այս անգամ նախորդ տարվանից ավելի կարճ էր ու անգույն։ Մինչդեռ լրագրողներն ու պատգամավորները հարցեր ունեին նրան՝ տնտեսության գլխավոր պատասխանատուին։ Հարցերի տակից դուրս գալու բեռը մնաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վրա, որը փորձեց տեսական ճառերով փրկել իրավիճակը, որն առաջիկայում ոչ մի լուսավոր բան չի խոստանում։