Քերին ժամանել է Փարիզ

Քերին ժամանել է Փարիզ

Նոյեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չծրագրված այցով ժամանել է Փարիզ։ Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով BBC-ին:



Իր ելույթում Քերին աջակցություն է հայտնել Ֆրանսիայի ահաբեկչությունից տուժածներին և հերթական անգամ կտրուկ դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորմանն ու վստահեցրել, որ Փարիզի իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ամերիկացի պաշտոնյաների ծրագրերի վրա՝ մասնակցելու Փարիզում նոյեմբերի վերջին կայանալիք գլոբալ տաքացման հարցերով գագաթնաժողովին, որին ներկա կլինի նաև ԱՄՆ նախագահը։



Այսօրվա ընթացքում ծրագրված է Քերիի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ։ Անվտանգության նկատառումներով Քերին չի այցելի վայրեր, որտեղ ուրբաթ տեղի են ունեցել հարձակումները։