Դատավորը տնից պետք է լինի

Դատավորը տնից պետք է լինի

ՀՀ վարչական դատարանը այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Այսինքն՝ անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող: Նման մի օրինակ է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Վերջինս ընդամենը 33 տարեկան է, դատավոր է նշանակվել 2013 թվականից: Նա ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Ու թերեւս սա է պատճառը, որ երիտասարդ դատավորը, չնայած իր համեստ աշխատանքային կենսագրությանը, բավական պատկառելի ունեցվածքի տեր է: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:



Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: