Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Սիրիայի ընդդիմության համար

Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Սիրիայի ընդդիմության համար

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում երկրում ճգնաժամի կարգավորման Մոսկվայի առաջարկած ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
Ռուսաստանը Բաշար Ասադի վարչակազմին և Սիրիայի ընդդիմությանը առաջարկել էր համաձայնել ընդհանուր սահմանադրական բարեփոխման հարցում, ինչը կանցկացվի մեկուկես տարվա ընթացքում: Ընդդիմությունը Ասադի հնարավոր մասնակցությունը նախագահական ընտրություններին անընդունելի է համարում:
«Սիրիայի ժողովուրդը երբեք չի ընդունել Ասադի բռնապետությունը, և նա դա չի ընդունի վերաձևակերպված ձևով»,- ասել է Ընդդիմադիր հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Մոնզեր Ակբիկը՝ այս կերպ մեկնաբանելով Մոսկվայի նախաձեռնությունը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան շարունակում է իր անարդյունավետ գիծը, ինչի կապակցությամբ 2014 թվականին նախազգուշացվել է Ժնևի բանակցություններում: