Ներկա պահին Բելգիայի տարածքում գտնվում է 130 իսլամիստ գրոհային

Ներկա պահին Բելգիայի տարածքում գտնվում է 130 իսլամիստ գրոհային

Բելգիայի արդարադատության նախարար Քոեն Գենսը հայտարարել է, որ երկրի տարածքում ներկա պահին գտնվում են Սիրիայում կռված 130 գրոհայիններ, որոնցից 85-ը ծնվել և մշտապես բնակվում են հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից եկածներով վերաբնակեցված Բրյուսելի հյուսիսարևմտյան Մոլենբեկ կոմունայում: Այս մասին հաղորդում է RIA-Novoti-ն:
Հաղորդվում է, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ իրականացրած մահապարտներից առնվազն 3-ն այդ կոմունայից են։ Այնտեղ է բնակվել նաև ազատության մեջ գտնվող գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Բրյուսելն արդեն երրորդ օրն է, ինչ ապրում է հակաահաբեկչական անվտանգության բարձրագույն՝ 4-րդ մակարդակի պայմաններում։