Դուք ակտիվ եղեք, մնացածը՝ մեզ վրա

Դուք ակտիվ եղեք, մնացածը՝ մեզ վրա

Վերջին օրերին Արարատի մարզի մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում, որ գյուղապետարանների աշխատակիցները բնակիչների տներ են այցելում եւ հորդորում անպայման մասնակցել հանրաքվեին։ «Այլապես ձեր փոխարեն կքվեարկեն»,- հիմնավորում են ՏԻՄ աշխատակիցները՝ տպավորություն ստեղծելով, թե միայն մասնակցություն է հարկավոր, հետո իրենք իրենց «գործը» կտեսնեն: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ մարզի որոշ համայնքներում արդեն «ֆինանսական» խոստումներ էլ են տալիս՝ փորձելով շահագրգռել հանրաքվեի նկատմամբ անտարբեր մարդկանց: