Դևիդ Բոուին և մի շարք այլ անվանի արտիստներ մտահոգված են կլիմայի գլոբալ խնդիրներով

Դևիդ Բոուին և մի շարք այլ անվանի արտիստներ մտահոգված են կլիմայի գլոբալ խնդիրներով

Դևիդ Բոուին, Radiohead-ը, Իգգի Փոփը, Բյորքը, Ռոբերթ Փլանթը և արվեստի մի շարք այլ ներկայացուցիչներ դիմում են գրել կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ վեհաժողովին՝ կոչ անելով ստեղծել համաշխարհային կոորդինացիոն խորհուրդ, որը կզբաղվի գլոբալ տաքացման կանխման հարցերով, ինչպես նաև կմշակի միջոցներ, որոնք ուղղված կլինեն ցածրածխաջրային տնտեսության վրա հիմնված ծրագրեր՝ Երկրագնդի էկոլոգիան բարելավելու նպատակով: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն:



«Մենք գիտենք, որ մարդկությունը գերծանրաբեռնում է մոլորակի վրա կենսապահովման համակարգերը: Այն որոշումները, որ կընդունի վեհաժողովը, կարող են ազդել մոտ ժամանակներում մեր, ինչպես նաև ապագա սերունդների կյանքի վրա: Մենք ուզումենք օգտագործել մեր մշակութային և ստեղծագործական հնարավորությունները, որպեսզի օգնենք գտնել մեր մոլորակի առջև ծառացած գլոբալ խնդիրների լուծումները», - ասված է դիմումում:



Կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ վեհաժողովը կկայանա Փարիզում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 11-ը: Դրանում իրենց մասնակցությունն են ունենալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և այլ համաշխարհային առաջնորդներ: