ԱՄՆ երկու սենատորներն առաջարկել են մեծացնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության ծավալները

ԱՄՆ երկու սենատորներն առաջարկել են մեծացնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության ծավալները

ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը առաջարկել են Իրաքում և Սիրիայում ռազմական ներկայությունը մեծացնել 10 հազարական զինծառայողներով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:



««Իսլամական պետությունը» ոչնչացնելու միակ միջոցը ցամաքային գործողություններն են: Օդային արշավը ոչ մի կերպ չի փոխում պայքարի ելքը և արդյունավետ չէ»,- ասել է Գրեմը:



Իր հերթին Մաքքեյնը ընդգծել է մերձավորարևելյան տարածաշրջանում այլ պետությունների հետ ԱՄՆ ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: