Գերմանիայի ՊՆ ղեկավարը Իսլամական պետության» դեմ պայքարի նոր ֆորմատ է առաջարկում

Գերմանիայի ՊՆ ղեկավարը Իսլամական պետության» դեմ պայքարի նոր ֆորմատ է առաջարկում

Գերմանիայի դաշնության ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար ստեղծել ժամանակավոր քաղաքական միավորում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով գերմանական DPA գործակալությանը:



Նախարարի խոսքերով, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաքայլերը պետք է դառնան գերակայություն Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և արաական պետությունների համար:
Նա հստակեցրել է, որ նոր դաշինքի նպատակը պետք է լինի խմբավորման թուլացումը՝ սահմանափակելով դրա տարածման շառավիղը և ոչնչացնելով ծայրահեղականների նախապատրաստման ճամբարները:



Նախարարը նաև դիմել է տարածաշրջանում չափավոր մուսուլմաններին, կոչ անելով հեռու մնալ «Իսլամական պետություն»-ից:
«Դուք պետք է ցույց տաք, որ «Իսլամական պետությունը» ոչ մի ընդհանուր բան չունի իսլամի հետ», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը: