Վաղը Փարիզում կհանդիպեն էրդողանն ու Օբաման

Վաղը Փարիզում կհանդիպեն էրդողանն ու Օբաման

Դեկտեմբերի 1-ին Փարիզում կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսկ այսօր նախատեսվում է Էրդողանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ, մի շարք այլ պետություններօ ղեկավարների հետ։
Էրդողանը պլանավորել է հանդիպել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ։ Իսկ Փարիզից Էրդողանը կմեկնի Քաթար։