ԱՄՆ-ը «հաշվի կառնի ՀՀ կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները» բացահայտված խմբի առնչությամբ. «Ազատություն»

ԱՄՆ-ը «հաշվի կառնի ՀՀ կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները» բացահայտված խմբի առնչությամբ. «Ազատություն»

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:



«Ներկայումս մենք չգիտենք, թե արդյոք այս ձերբակալությունները որևէ սպառնալիք ներկայացնում էին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, և Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»,- դեսպանատնից փոխանցեցին «Ազատությանը»։



ԱՄՆ-ի դեսպանատունը նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին քննության զարգացումների և ներքին անվտանգության միջոցների հետ կապված ցանկացած փոփոխության մասին տրամադրել հնարավորինս թափանցիկ տեղեկատվություն և հասարակության շրջանում ապահովել հանգստության ու մասնակցության մթնոլորտ՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախաշեմին:



Առավել մանրամասն՝ այստեղ: