Այցս գաղտնի թող մնա

Այցս գաղտնի թող մնա

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը ոչ պաշտոնական այցով, գերգաղտնի Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա ընդամենը մեկ օրով է եկել Հայաստան, այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, ուսումնասիրել այնտեղ տիրող իրավիճակը, տեսչական ստուգումներ իրականացրել: Ասում են, թե այցը կապված է Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո երկու երկրների հարաբերություններում նկատվող լարվածության եւ հնարավոր զարգացումների հետ: Մեր աղբյուրները հայտնեցին, թե ՌԴ Պնախարարի այցի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստվածության հարցեր: Խնդիրն այն է, որ Հայաստանում ռուսական զորքերին վառելիք է մատակարարում Ադրբեջանում թիվ մեկ մատակարար «Լուկօյլ» ընկերությունը եւ այժմ մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, հենց այդ հարցերով զբաղվելու համար էլ անձամբ ՌԴ Պնախարարը ժամանել է Գյումրի: Մենք կապվեցինք ՀՀ ՊՆ-ի եւ այլ պատասխանատուների հետ, սակայն այս կառույցներից ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին մեր տեղեկությունը։