Դեկտեմբերյան սառը արևը ջերմացրել էր Ազատության հրապարակի «բնակիչներին» (լուսանկարներ)

Դեկտեմբերյան սառը արևը ջերմացրել էր Ազատության հրապարակի «բնակիչներին» (լուսանկարներ)

Ազատության հրապարակում, որտեղ դեկտեմբերի 1-ից նստացույց են անում «Նոր Հայաստան»-ականները, վաղ առավոտից դեկտեմբերյան սառը, բայց արևշող եղանակը յուրահատուկ ուրախ միջավայր էր ստեղծել։ Մարդկանց քանակը շատ փոքրաթիվ էր, բայց տրամադրությունները կարծես բարձր էր։ Հարթակում երաժշտություն էր միացրած, աստիճաններից ներքև վրան էր դրված՝ ներսը մի քանի հոգած նստած թեյ էին խմում, աստիճաններին էլ «Նոր Հայաստանի» ամենաակտիվ անդամներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանն էր նստած զրուցում իրեն ընկերակից մեկի հետ։



Այս ամենը ֆիքսելուց հետո մոտեցանք Գևորգին՝ պարզելու, թե ինչ է նախատեսված այսօր և, առհասարակ, ի՞նչ են անելու, որքա՞ն է տևելու իրենց նստացույցը։ Գևորգը Hraparak.am-ին նախ ասաց, որ այսօր՝ ժամը 18։00-ին, հերթական հանրահավաքն է լինելու Ազատության հրապարակում, ապա նշեց, որ կմնան այստեղ այնքան, մինչև որ այս իշխանությունները կհեռանան։ Մենք էլ հեռացանք՝ թողնելով Գևորգին իր երազանքների հետ միասին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ