Ազատության հրապարակը սպասում է հետագա քայլերի (ուղիղ միացում)

Ազատության հրապարակը սպասում է հետագա քայլերի (ուղիղ միացում)

Ընդդիմության միասնական շտաբի պետ ժիրայր Սեֆիլյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քննարկում են հետագա քայլերը: Նրանք 15 րոպե են խնդրել ցույցի մասնակիցներից:



Սեֆիլյանը խոստացել է իրենց հետագա գործողությունների մասին տեղեկացնել հանրությանը:



Քիչ առաջ որոշում կայացվեց կրկին շարժվել ԿԸՀ, որտեղ շարունակվում է դեկտեմբերի 6-ի քվեարկության արդյունքների ամփոփումը:



Նշենք, որ մինչ այդ «Նոր հայաստան«-ը երթ էր կազմակերպել դեպի ԿԸՀ՝ իր բողոքը հայտնելու տեղի ունեցած հանրաքվեի մասին և պահանջելու՝ չեղյալ հայտարարել հանրաքվեն:



ԿԸՀ-ից պատասխան չստանալվ՝ երթի մասնակիցները վերադարձել էին Ազատության հրապարակ: