ԱՄՆ-ում փորձարկվել է նոր անօդաչու

ԱՄՆ-ում փորձարկվել է նոր անօդաչու

Ամերիկյան «Northrop Grumman» ընկերությունը ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ փորձարկել է AGS ռազմավարական անօդաչու թռչող սարքը: Այս մասին հաղորդում է «vz.ru»-ն՝ հղում անելով «Defense News»-ին:
Փորձնական թռիչքի ժամանակ սարքն օդում է եղել 2,5 ժամ և կարողացել է բարձրանալ 12 100 մ: ՆԱՏՕ-ի համար մշակված անօդաչուի փորձարկումները հաջող են համարվել:
Նշվում է, որ AGS-ի թռիչքի ժամանակ ստուգվել է համատեղ կառավարման համակարգի աշխատանքը, որը հնարավորություն կտա անօդաչուի վերահսկողությունը փոխանցել մի օպերատորից մյուսին:
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ն պատվիրել է հինգ AGS անօդաչու, և սարքերը կօգտագործվեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Դրանք կգրանցվեն Իտալիայի Սիգոնելլա կղզու ավիաբազայում:
Անօդաչուների գնման համար վճարել են ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրներ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և ԱՄՆ-ը: