«Հայկական ժամանակ». Քննարկելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

«Հայկական ժամանակ». Քննարկելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել և 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:



Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են և պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:



Մեր տեղեկություններով, այս պահին դեռ որևէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու:



Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում:

Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, և որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: