Ամանորյա լրագրային շանսոն՝ ուժայինների ընդգրկմամբ

Ամանորյա լրագրային շանսոն՝ ուժայինների ընդգրկմամբ

Ասում են՝ երբ Գալուստ Գրիգորիչի թոռը Նոր տարվա գիշերն իր հարցերով ու պահանջներով նեղն է դրել պապին, վերջինս դիմել է հարրսին՝ էս էրեխու խոսափողն անջատեք...



***



Մի հայտնի օլիգարխի թոռնիկ նամակ է գրում Ձմեռ պապին՝ լսա՞ր, Ձմեռ պապ, ինձ էս տարի մի հատ X6 կբերես, որ դրանով դասի գնամ: Մի երկու օր անց պատասխան նամակ է գալիս՝ փախար ստուց, արա, կարողա՞ գիտես պապիդ սուրբ ծնունդն ա:



***



Ընդդիմադիր կորպորատիվներից մեկում հայտարարել են, որ վերարտադրության հարցում Սերժ Սարգսյանը Ձմեռ պապին տվել, անցել է:



***



Տիգրան Մուկուչյանին հարցրել են՝ ինչո՞վ նշանավորվեց 2015 թվականը ԿԸՀ-ի կյանքում ընդհանրապես և Ձեր կյանքում մասնավորապես: Դրանով ի՞նչ եք ուզում ակնարկել՝ պատասխանել է Մուկուչյանը:



***



ՀՀ Ոստիկանության և Պաշտպանության նախարարության տարբերությունն այն է, որ ոստիկանությունում բոլորը ցուց են տալիս, թե մտածում են Վովայի նման, իսկ ՊՆ-ում բոլորն անխտիր մտածում են սապոգի նման:



***



ՊՆ խոսնակ Արծրունն ասաց՝ պատերազմ է սկսվել, ոչ ոք չհավատաց, նույնիսկ՝ ՊՆ-ն:



***



Ասում են՝ որպեսզի Ազգային անվտանգության ծերակույտը թոշակի չուղարկեն, "Ծերունի ավազակները" ֆիլմի սցենարով աշխարհի ամենաապահով երկրում զինված խումբ բացահայտեցին: