ԻՊ-ը սպանել է 30 դեռահասների, ովքեր հրաժարվել են ահաբեկչությանը մասնակցել Իրաքում

ԻՊ-ը սպանել է 30 դեռահասների, ովքեր հրաժարվել են ահաբեկչությանը մասնակցել Իրաքում

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են 30 դեռահասների, ովքեր հրաժարվել են իրենց թիմում մասնակցել Իրաքի Ռամադա քաղաքում իշխանությունների դեմ կազմակերպվող գործողություններին: Սպանված 30 տղաներից ոչ մեկի 16 տարին դեռևս լրացած չի եղել: Նրանք փախուստի փորձ են արել, ինչից հետո հայտնաբերվել ու տարվել են Մոսուպ քաղաք, որը ահաբեկիչների վերահսկողության տակ է գտնվում: Այս քաղաքի գլխավոր՝ Էլ-Քիյար հրապարակում գլխատվել են դեռահասները հրապարակայնորեն, բոլորի աչքի առաջ: Նշենք, որ այսօր ազատագրված Ռամադիից հետո, Մոսուպ քաղաքի ազատագրումը ահաբեկիչների դեմ պայքարող բանակի գլխավոր խնդիրն է դարձել: