Պակիստանում ահաբեկչության հետևանքով 22 մարդ զոհվել, 47-ը՝ վիրավորվել են

Պակիստանում ահաբեկչության հետևանքով 22 մարդ զոհվել, 47-ը՝ վիրավորվել են

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Պակիստանի Մայդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս 47-ը՝ ստացել են վնասվածքներ: Ազգային վիճակագրական տվյալներով զբաղվող կազմակերպության շենքի մոտ առաջացած կուտակումների ժամանակ որոտացել է հզոր պայթյուն: Պարզվել է՝ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն բազմամարդ ամբոխի մեջ: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է, կրիտիկական: Սկզբում գրասենյակի մոտ ամբոխ է հավաքվել, կուտակումներ առաջացել, անսպասելի հրավառություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացել է խուճապ: Հենց այդ ժամանակ մոտոցիկլետով մեկը ներխուժել է գրասենյակի բաց դռներից ներս ու ներսում պայթեցրել իրեն: Ավերվել են նաև մուտքն ու ընդունարանի պատերը: Մինչ այս ժամը փրկարարները պայթյունի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացնում: