«ՀԺ». Հայերն ակնկալում են, որ գազի գինը կնվազի 20 տոկոսով

«ՀԺ». Հայերն ակնկալում են, որ գազի գինը կնվազի 20 տոկոսով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում հայկական կողմն ակնկալում է, որ գազի գինը կնվազի 20 տոկոսով:



Այսինքն՝ եթե այդ ակնկալիքներն իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով (հազար խորանարդ մետրը): Ըստ մեր աղբյուրների, բանակցությունները սկսվել են անցած տարվա նոյեմբերին եւ կրում են ոչ պաշտոնական բնույթ: Թե որքանով է ռուսական կողմը հակված ընդունել այս առաջարկը, դեռ պարզ չէ: Հայտնի չէ նաեւ, թե ՌԴ իշխանությունները ինչ են ակնկալում ստանալ ՀՀ-ից գազի գինը նվազեցնելու դիմաց: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում խոշոր գազ սպառողները ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 65 դոլար: Բնակիչ բաժանորդները ՀՀ-ում վ-արում են 320 դոլար, Ռուսաստանում՝ 110 դոլար»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: