Վեցամյա տղան ողջ է մնացել դանակի բազմաթիվ հարվածներից հետո

Վեցամյա տղան ողջ է մնացել դանակի բազմաթիվ հարվածներից հետո

Ուֆացի 62-ամյա տղամարդը կասկածվում է իր 6-ամյա թոռան նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Ըստ LifeNews-ի տեղեկությունների, տղայի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի հարվածի 20 հետք: Չնայած ծանր վերքերին՝ երեխան ողջ է մնացել և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:



«Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 6-ամյա թոռանը»,- LifeNews-ին հայտնել են իրավապահ մարմիններում:



Հարուցվել է քրեական գործ: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: