Առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով (լուսանկարներ)

Առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով (լուսանկարներ)

Սանիտեկ ընկերությանը ս.թ. հունվարի 23-ի 25-ը Երևանում տեղացող առատ ձյան տեղումների և դրա արդյունքում արտակարգ ռեժիմով կատարվող աշխատանքների մասին հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորև:



Ս.թ. հունվարի 23-ից 25-ին մայրաքաղաք Երևանում տեղացած առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրմանաշխատանքներ իրականացնելով Երևանի10 վարչական շրջանների գլխավոր և երկրորդական փողոցներում։Շուրջօրյա ռեժիմով ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել «Սանիտեկ» ընկերության600աշխատակիցներ, ինչպես նաև օգտագործվել են թվով 75 հատուկմեքենաներ:



Օգտագործելով ներկայումս առկա իր բոլոր ռեսուրսները ևհամագործակցելով Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների հետ՝ «Սանիտեկ» ընկերությունը փորձել է նվազագույնի հասցնել եղանակային փոփոխությունների պատճառով առաջացած անհարմարությունները։



«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»,- իր խոսքում նշել է «Սանիտեկ» ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, հավելելով, որ այս օրերին ընկերությունը օպերատիվ կերպով արձագանքում է թեժ գծերին ստացված բոլոր հեռախոսազանգերին, ինչպես նաև աչալուրջ է վերջին ամսվա ընթացքում հնչեցված բոլոր դիտարկումների ու քննադատությունների հանդեպ:



«Սանիտեկ» ընկերությունը հորդորում է քաղաքացիներին անընդմեջ տեղացող ձյան պայմաններում զգույշ լինել փողոց դուրս գալիս, ինչպես նաև աջակցել «Սանիտեկ»-ի աշխատանքներին՝ ինֆորմացիայով և սեփական դիտարկումներով դիմելով ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:



Նշենք, որ «Saniteks.a.r.l» ընկերությունն իր գործունեությունը Երևան քաղաքում սկսել է 2014թ. դեկտեմբերի 1-ից։ Ներկայումս այն աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում Երևանի 10 վարչական շրջաններում: Միջազգային այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել՝ ներկրելով 180 միավոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից մեքենասարքավորում, ինչպես նաև գերմանական արտադրության 9000 աղբամաններ:



Ընկերությունը ներկայումս 900 աշխատակիցներ ունի, որոնց միջին աշխատավարձը կազմում է 500 դոլարին համարժեք դրամ։ Ընկերության բոլոր աշխատակիցները ստանում են պարտադիր ապահովագրություն, իսկ ընկերությունը իրականացնում է շրջակա միջավայրին ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրեր: