Բարեփոխումներն ընթացքի մեջ են

Բարեփոխումներն ընթացքի մեջ են

Կառավարության նախանշած տեսչական բարեփոխումներն ընթացքի մեջ են: Տարեսկզբին վարչապետի ցուցումով բոլոր տեսչություններին՝ թվով 20-23, գրություն էր ուղարկվել, որով պահանջել էին ներկայացնել, թե իրենց մոտ քանի աշխատող է հնարավոր կրճատել: Սակայն հարցը միայն կրճատումով չի սահմանափակվելու, տեսչություններ են վերանալու, մի քանիսը՝ միավորվելու: էկոնոմիկայի նախարարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը, որն զբաղվում է այս խնդրով, հակված է տեսչությունները բովանդակային փոփոխությունների ենթարկել եւ դարձնել ոչ թե պատժող, այլ աջակցող մարմիններ, քանի որ դրանք, որպես կանոն, փող կլպող կառույցներ են դարձել։ «Ցանկացած տեսուչ իրեն ռեմբո է զգում, գնում են տնտեսվարողի մոտ, ասում՝ գալու ենք ստուգելու, վախեցնում, փողը պլոկում են ու չեն գնում ստուգելու»,- ասաց տեղյակ անձը: