Լրագրային շանսոն. օրվա էսքիզներ

Լրագրային շանսոն. օրվա էսքիզներ

ՀՀԿ-ական օլիգարխները՝ Սերժ-Դաշնակցություն բանակցությունների կապակցությամբ.



- Նախագահ, մի զիջիր...



***



ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակներին



Դուք մեղք չունեք,



Միլիցան է մեղավոր...



***



Էլեկտրոնային քվեարկության սարքը՝ Հայաստանի ճանապարհին.



- Կեղծե՞լ, թե՞ չկեղծել՝ սա է խնդիրը...



***



ԿԸՀ-ում



- Ահա և վերջ,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ տեսնելով իր էլեկտրոնային գործընկերոջը:



***



ՄԻՊ (մի իրավապաշտպանի պատմություն)



Հայաստանում ՄԻՊ աշխատելու համար պահանջվում է 20-25 տարեկան բարետես աղջիկ: Մրցույթը՝ հաջորդ շաբաթ: Տղաները չդիմեն:



Էդիկ Անդրեասյան