Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը:



Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվուարդ Նալբանդյանի հետ:



Վաղը պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:



Հնդիպումից հետո Թինաթին Խիդաշելին և Սեյրան Օհանյանը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:



Վրացական պատվիրակության այցը Հայաստան կավարտվի փետրվարի 2-ին: