ԵԽԽՎ բյուրոն քննարկել է Նաիրա Զոհրաբյանի հարցը

ԵԽԽՎ բյուրոն քննարկել է Նաիրա Զոհրաբյանի հարցը

Մեր տեղեկություններով՝ ուրբաթ օրը տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի ժամանակ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը բյուրոյին բանավոր բողոք է ներկայացրել, որ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանին:



Թուրքիայի պատվիրակության ղեկավարի բողոքին միացել է նաեւ Լիբերալ դեմոկրատների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա Կոստան, որի խմբի անդամ է Մարգար Եսայանն ու ասել է, որ Մարգար Եսայանը իրեն եւս, որպես խմբի ղեկավարի, բողոք է ներկայացրել, որ հայ կին պատգամավորն իրեն անձնական վիրավորանքներ է հասցրել, եւ Բյուրոն քննարկել է, թե ինչ քայլեր ձեռնարկել ընդդեմ Զոհրաբյանի: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ասել է, որ իրենք առաջիկայում այդ խնդրին կանդրադառնան եւ կորոշեն, թե ինչ անել: