Փաշինյանը «բռնեց» Գալուստ Սահակյանի «կիքսը»

Փաշինյանը «բռնեց» Գալուստ Սահակյանի «կիքսը»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր, պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու չեն պատգամավորների առաջարկած օրինագծերը դրվում քննարկման, յուրօրինակ հայտարարություն արեց։ Նա առաջարկեց չքաղաքականացնել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը։ 



«Չպետք է փորձենք ամեն ինչը քաղաքականցնենք և քաղաքական չդարձնենք այս ամբիոնը։ Այստեղ ավելի շատ քաղաքական դեբատներ են գնում, քան օրինագծեր են քննարկվում»,-կատեց ԱԺ նախագահը։



Գալուստ Սահակյանի այս յուրօրինակ «կիքսը» անմիջապես «բռնեց» Նիկոլ Փաշինյանը, ով իր հարցի սկզբում նկատեց․ «Պարոն Սահակյան, ասեմ, որ շատ օրիգինալ էր Ձեր առաջարկը՝ չքաղաքականցնել ԱԺ ամբիոնը։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ