No Comment

No Comment

ԱԺ նիստի մեկնարկից առաջ, մինչ դահլիճ մտնելը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հասցրեց հերքեց մամուլի այն տեղեկությունները, թե իրենք մարզպետ են տալու ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո։



Նա նշեց, որ այս պահին միայն քննարկումներ են ընթանում։
Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանից՝ այդուհանդերձ, կոալիցիայում կտեսնե՞նք Դաշնակցությանը։



-Քննարկումները կավարտվեն, հա՛մ ձևաչափը կորոշվեն, հա՛մ էլ նաև ոլորտներն ու ողղությունները և, բնականաբար, նաև պատասխանատուները։



-Լավ, այս թեմայով մամուլում շրջանառվող տեղեկատության ո՞ր մասն է ճիշտ, ըստ Ձեզ։



-Այս պահին շրջանառվող տեղեկատվության 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը։ Թերևս միայն համապատասխանում է այն, որ քննարկումներ են ընթանում։



-Իսկ որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ուզում են առանձնացնեն ձեզ համար․․․



-Քննարկումներն ընթանում են, ոչ մի կոնկրետ բան այս պահին չկա։



-Իսկ Դուք հավակնություններ ունե՞ք որևէ պաշտոնի։



-Հիմա որ ասեմ՝ «նո քոմենք» էլի պիտի գրես, չէ՞։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ