Ինչ է տրվելու ՀՅԴ-ին

Ինչ է տրվելու ՀՅԴ-ին

Hraparak.am- ի վերջին տվյալներով` ՀՅԴ-ի հետ ծավալված կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Դաշնակցությանը տալու են ՏԿՆ- ն  այն անջատելով ԱԻՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԳ նախարարությունը: Ըստ այդմ` ՀՅԴ-ն ՏԿՆ պորտֆելը կտա Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար` Լևոն Մկրտչյանը:



Արդարադատության նախարարությունը Դաշնակցությանը հանձնելու հարց չի եղել ու չկա օրակարգում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք մարզպետների պորտֆելներին` ապա հստակություն կա Արագածոտնի մասով, որտեղ մարզպետ կնշանակվի Գագիկ Գյոզալյանը, Շիրակի մարզպետի պաշտոնից ՀՅԴ-ն կարծես հրաժարվում է: Մեզ հասած տեղեկություններով` ՀՅԴ-ին կտրվի նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը, ինչպես նաև մի քանի փոխնախարարների պաշտոններ, որոնք սակայն հետագայի հարց են: