Հովիկ Աբրահամյանը արտոնություններ է տալիս «Յուքոմին»

Հովիկ Աբրահամյանը արտոնություններ է տալիս «Յուքոմին»

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում դրված է «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցը՝ «Յուքոմին» 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված Ավելացված արժեքի հարկը երեք տարի հետո մուծելու հնարավորություն է տրվելու:



Հարցը ներկայացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Արտոնությունը տրամադրելու վերաբերյալ պարզաբանումներում նշվել է, որ «Յուքոմը» պատրաստվում է կառուցել 4G սերնդի ցանց եւ հզորացնել առակա 2G ու 3G ցանցը: «Յուքոմը» պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր ազգականներին, իսկ դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի եւ Խաչատրյանի հակասությունների մասին լուրերը բավականին չափազանցված են: