Բազմահազարանոց ցույց Գլենդելում. ֆոտո, վիդեո

Բազմահազարանոց ցույց Գլենդելում. ֆոտո, վիդեո

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող թեժ բախումները ոտքի են հանել ողջ հայությանը: Գլենդելում գտնվող մեր հայրենակիցները հրապարակել են լուսանկարներ այնտեղ Հայաստանի հյուպատոսության առաջ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցից: «Հենց հիմա, մեր օրացույցով ապրիլի 5-ի առավոտյան, իսկ ԱՄՆ-ում ապրիլի 4-ի երեկոյան բազմահազարանոց ցույց է Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև վերջերս հիմնադրված YSF կազմակերպության մեր ընկերները….. Վարձքներնիդ կատար, տղաաաաաք»:



Նշենք, որ ավելի վաղ հայտարարության էր տարածվել, որ ապրիլի 4 -ին, երեկոյան ժամը 7-ին, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող պատերազմական վիճակի համար:



«Ուրեմն ՝ այսպես, այսօր, բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք ՀՀ հյուպատոսության շենքի մոտ՝ մեր հզոր համայնքով զորավիգ լինելու Արցախին, հայ ժողովրդին, և որոշելու մեր հետագա անելիքները»,-ասված էր հայտարարության մեջ: