Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Արցախ

Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Արցախ

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Մինսկի խմբի համանախագահները այսօր կմեկնեն Արցախ: Այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսությունն է` ԼՂ հակամարտության գոտում խաղաղության վերահաստատման համար:



Նշենք, որ ընդամենը ժամեր առաջ ռուսական կողմի միջնորդությամբ դադարեցվեց կրակը շփման գծում, եւ այս ժամերին Արցախ է մեկնում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բաքուն արդեն իր խորհրդարանի նախագահի բերանով հայտարարել էր, որ Մինսկի խմբի այսօրվա հանդիպումից սպասելիքներ չունի, իսկ ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել Իլհամ Ալիեւը` նշելով, թե կողմ է կրակի դադարեցմանը եւ հակամարտության կարգավորման համար տեսնում է միայն խաղաղ բանակցային ճանապարհը: