ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ղարաբաղի հակամարտության հարցում բանակցված լուծում գտնելու ուղղությամբ. դեսպան Դանիել Բաեր

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ղարաբաղի հակամարտության հարցում բանակցված լուծում գտնելու ուղղությամբ. դեսպան Դանիել Բաեր

ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակը փաստում է համակողմանի լուծման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք տասնյակ կորուստներ են պատճառել. զոհվել են նաև քաղաքացիական անձինք:Արտահայտում ենք մեր ցավակցությունը տուժածների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները`խստորեն հետևելով հրադա դարին և վերջ տալով անկայունությանը»,- ասել է Բաերը: