Պետքարտուղարությունը ողջունում է կրակի դադարեցումը Ղարաբաղում

Պետքարտուղարությունը ողջունում է կրակի դադարեցումը Ղարաբաղում

Միացյալ Նահանգները ողջունում է կրակը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, տեղեկացնում է Reuters-ը:



«Այդ պայմանավորվածությունը դեռ սաղմնային փուլում է գտնվում, բայց մենք բավականությամբ ենք նշում, ոչ այն արձանագրվել է: Եվ մենք ակտիվորեն աշխատում ենք երկու կողմի հետ, որպեսզի նրանք հավատարիմ մնան կրակի դադարեցման այդ պայմանավորվածությանը»,- ասել է Թոները: