«Ժողովուրդ». Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն. Թալի Պլոսկով

«Ժողովուրդ». Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն. Թալի Պլոսկով

Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Այս մասին Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Իսրայելի Կնեսետի, այսինքն` խորհրդարանի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին «ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների մասին, ասաց. «Երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մեզ հորդորեցին հեռանալ երկրից ստեղծված անհանգիստ իրավիճակի պատճառով: Սակայն որոշեցինք մնալ այստեղ՝ այս կերպ ցանկանալով կանգնել Հայաստանի կողքին եւ ասել, որ սա անընդունելի է: Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, թե ինչու նրանք սկսեցին, ինչպիսի նպատակներ են հետապնդում, սակայն նման գործողությունները, մենք դատապարտում ենք: Եվ ավելին, ոչ առաջին անգամն է՝ մենք կոչ ենք անում դադարեցնել արյունահեղությունը... Մենք այստեղ ենք, քանի որ մենք հասկանում ենք ձեզ»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: