«Հի՞նչա, էտ մարդը մեչան կե՞ս ա տիռնալու…»

«Հի՞նչա, էտ մարդը մեչան կե՞ս ա տիռնալու…»


Ռուսական РБК-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ Երեւանում ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը չեղյալ կհայտարարվի՝ պայմանավորված նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին:



Հասկացանք:



Հիմա էլ ՌԴ կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան կկայանա նախապես հայտարարված օրը՝ ապրիլի 7-ին:



Նույն խնդիրը մնում է:



Եթե Մեդվեդևը առաջինն այցելի Հայաստան, կստացվի, որ աջակցում է Հայաստանին, եթե Ադրբեջան՝ կնշանակի, որ աջակցում է ադրբեջանցիներին:



Ակամայից մի պատմություն հիշեցի: Գորիսի Խոտ ու Շինուհայր գյուղերը
իրար կողք- կողքի են, բայց անընդհատ «կռվի մեջ են»: Երբ մի պաշտոնյա առաջինը մտնում է Շինուհայր, խոտեցիք են նեղանում և հակառակը:



Մի օր Երևանից մի պաշտոնյա էր եկել՝ քարոզարշավի: Քաղաքապետը էդ նրբությունը բացատրել էր երկու գյուղին էլ ու տեսնելով, որ չեն ընդունում, բարկացել էր՝ հինչա, էտ մարդը մեչան կե՞ս ա տիռնալու…



Հիմա Մեդվեդևն է: Ասում են՝ սկզբում Հայաստան է գալու…



Հը՞, աջակցություն չի՞ դա:



Հասմիկ Բաբաջանյան