«Ժողովուրդ». ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է. Բակո Սահակյան

«Ժողովուրդ». ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է. Բակո Սահակյան

«Ժողովուրդը» գրում է. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման: Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ եւ աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: