«Ժողովուրդ». Պետք է հասկանանք, թե ում է շահավետ տարածաշրջանի ապակայունացումը. Անդրեյ Կովաչև

«Ժողովուրդ». Պետք է հասկանանք, թե ում է շահավետ տարածաշրջանի ապակայունացումը. Անդրեյ Կովաչև

«Ժողովուրդը» գրում է. «Եվրախորհրդարանի բյուրոյի, արտաքին գործերի հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՄՆ հետ համագործակցության պատվիրակության անդամ, բուլղարացի գործիչ Անդրեյ Կովաչեւը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես շատ տխրեցի, երբ իմացա շփման գծում կոնֆլիկտի սրացման մասին: Միանշանակ, ռազմական գործողությունների անընդունելի սրացում է»: Ըստ Անդրեյ Կովաչեւի. «Բոլորը գիտեն, որ այժմ շատ տեղերում են նման դժվար իրավիճակներ ստեղծվել, եւ սա կարծես նոր բացված ճակատ է: Պետք է հասկանանք, թե ում է շահավետ տարածաշրջանի ապակայունացումը, եւս մեկ սառեցված կոնֆլիկտը իրական կոնֆլիկտի վերածելը: Սա, իրոք, շատ վտանգավոր իրավիճակ է, եւ Մինսկի խմբի համանախագահները, կարծում եմ, պետք է կոչ անեն ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ պրն. Պուտինին եւ Էրդողանին, որ ջանան թույլ չտալ երկրորդ նման դեպքը»: Եվրախորհրդարանի ներկայացուցչի խոսքերով. «Մեր՝ Եվրախորհրդարանի անդամների կողմից կարող եմ ասել, որ մեզ համար կարեւոր է, որ նախ եւ առաջ զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքեր. այնտեղ, որտեղ եղել են նախքան ռազմական գործողությունների սկիզբը՝ ապրիլի 1-ը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: