Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի համատեղ մոնիթորինգը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի համատեղ մոնիթորինգը

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ մոնիթորինգի աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նաեւ հավելել է, որ համատեղ մոնիթորինգ իրականացնելու ձեւաչափն արդեն իսկ դարձել է ամենօրյա եւ գործում է: