Ո՛չ թե Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը, այլ Սերժ Սարգսյանը

Ո՛չ թե Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը, այլ Սերժ Սարգսյանը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, օր Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը։ Պարոն Լավրով, մի ուղղում, ոչ թե Հայաստանը չի մերժել, այլ չի մերժել Սերժ Սարգսյանը։ Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը այդ փաստաթուղթը չի ընդունել ու չի ընդունի, ինչի ապացույցը ապրիլյան չորսօրյա պատերազմն էր, որի ժամանակ Հայ Զինվորներն ու Զինվորի հմար իր կյանքը տվող Հայ Սպաները պաշտպանեցին Կազանի փաստաթղթում նշված «հետ վերադարձման» ենթակա տարածքները, հերոսաբար զոհվեցին մեր ազգի լավագույն զավակները «հետ վերադարձման» ենթակա տարածքների մի քանի մետրի հմար՝ կռվելով ձեր տված ժամանակակից զինտեխնիկայով զինված, քանակապես իրենց գերազանցող թուրք բաշիբոզուկների և վարձկան մարդակերների դեմ, չիտենալով, օր խաղաղ պայմաններում իշխանությունները համաձայնել են բիրիքով, տասնյակ կիլոմետրերով հետ տալ այդ տարածքները։ Էգուց զոհվածների ծնողները, երեխաները, հարազատները չեն հասկնա, թե մի քանի ամիս առաջ իրանց զավակները, հայրերը, եղբայրներն ընչի՞ զոհվեցին, երբ նրանց արյամբ պաշտպանած հողը առանց կռվի բըդի վերադարձնեին թշնամուն։ Ոչ ոք չէր կասկածում, օր էդ փաստաթուղթն էր առաջարկվելու Հայաստանի ղեկավարությանը, որին նրանք շատ վաղուց տվել էին իրանց համաձայնությունը։ Ի դեպ, այդ փաստաթուղթը Մադրիդյանը չէ, և Սերժ Սարգսյանը, եթե գտնում էր, օր ժամանակին Մադրիդյան փաստաթղթում Ղարաբաղը որպես բանակցող կողմ դուրս թողնելը եղել է կոպիտ սխալ, կարող էր իրա տղամարդկային խոսքն ըսեր և պահանջեր, օր Կազանյան փաստաթղթում Ղարաբաղին ընդգրկեին որպես բանակցային կողմ։



Եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է Կազանի փաստաթղթին, նշանակում է՝ պետք է հետ վերադարձնեն Ղարաբաղի շուրջ ունեցած անվտանգության գոտի հանդիսացող 7 շրջաններից առայժմ 5-ը, այդ տարածքներում վերաբնակեցնեն ադրբեջանցիներին, նրանց միջև տեղակայեն խաղաղապահ ուժեր և անորոշ ապագայում քննարկեն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հըմի, Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ Սերժի շուրջ համախմբվելու մասին, ինչի՞ հմար էր, օր հանկարծ Սերժին չստիպեն ըդորից ավելի զիջումներ անի՞․․․ թե՞ էսօր համախմբվենք, օր էգուց ըսեն, թե էդ փաստաթուղթը ստորագրել են ամբողջ ազգի անունից, մնացած բողոքական մասսային էլ «ռոմանտիկներ» անվանելով, ոստիկանության ուժերի միջոցով ծեծեն, շանսատակ անեն, ձերբակալեն լցնեն բանտերը։



ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովի մեկնաբանությունները, թե Լավրովը նոր առաջարկություններ չի բերել (ընչի նոր առաջարկություն բերե, օր հինը ձեր կողմից չի մերժվել), և Կազանի փաստաթուղթն էլ մեզի հմար լավ է, քանի օր ըդոր դեմ է ադրբեջանը (ադրբեջանը դեմ է, քանի օր գուզե սաղ շրջանները, Ղարաբաղն էլ հետը), ինչխոր էն անեկդոտն էղնի, օր բոքսի մրցումների ժամանակ, խաղի սկսվելուց վարկյաններ անց, մրցակիցներից մեկը հակառակորդի ստացած ուժեղ հարվածից նոկաուտ կստանա, ուշքը կերթա, կընկնի և կտեղափոխվի հիվանդանոց։ Երկու օր անց ուշքի գալով՝ կտեսնի ուրախ ժպտացող մարզիչին, որը կսե՝ ապրե՜ս, Է՜ս ինչ էրեցիր, Է՜ս ինչ օրը գցեցիր հակառակորդիդ․․․ պարտված մարզիկը զարմացած կհարցնե՝ ընչի, ի՞նչ էի էրել օր․․․ մարզիչը կպատասխանե՝ տնա՜շեն, էլ ի՞նչ բըդի էնեիր, էդ խեղճ հարիֆը վախից երկու օր է՝ մեռած էր ու թաղած չէր, իրան կթվար, թե դու մեռել էիր։ Աջքիս վայտեմ բանակցություններն էլ մե քանիմ օրով հետաձգել են, օր ըսոնք կռնան նոկաուտից դուրս գան։



ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը «ջղայնացած» ըսեց՝ տեսաք, թե հայաստանյան հասարակությունը ինչ դժգոհություն արտահայտեց, օր մեր հակառակորդը մեր դեմ կռվեց մեր ռազմական դաշնակից Ռուսաստանի տված զենքով։ Ըդպես մե քանիմ թթու խոսքեր էլ ըսեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Եթե էդ արտահայտած «դժգոհությունը» ներքին սպառման հմար չէր, ըշտը իսկական վախտն էր, առանց ձեր ըսելու, մարդիկ ոտքի էին ելել, բողոքի ակցիա կազմակերպել ԱԳ-ի և ՌԴ-ի դեսպանատան մոտ, էդ ընչի՞ ցուցարարներից 10 անգամ ավել ոստիկաններ էիք հանել ժողովրդի դեմ․․․ ըդորով ի՞նչ կուզեիք ըսել Ռուսաստանին․․․ օր իրանք չանհանգստանա՞ն․․․ երբ օր տեսաք ժողովուրդը ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ Հայաստանում չի պաշտպանի ձեր որոշումը, հըմի կսեք, ի՞նչ տարածքներ տալ, ի՞նչ բանակցություններ․․․



Ստեփան Սարուխանով