Հայաստանում Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի առիթով

Հայաստանում Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի առիթով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:



ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: Դեսպանի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ եւ նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը:



Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների ԻԻՀ դեսպանը կարեւորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը: