Ղարաբաղցիք զուլու՜մ են, զուլու՜մ... / Քաղաքական հումոր/

Ղարաբաղցիք զուլու՜մ են, զուլու՜մ...

/ Քաղաքական հումոր/

 



Արցախի նախագահը զրուցում է ղարաբաղցիների հետ, բացատրում, թե որ դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:



- Հենց Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը իսկույն կճանաչի Ղարաբաղի անկախությունը,- ամփոփում է նա:



Ղարաբաղցի մի կնեկ / կնիկ/ Բակոյին հըրցընումա.



Բակո մի պյեն / բան/ եմ ասում: Օզում եմ որ թորքը մեզ յիրա կյա / ուզում եմ, որ թուրքը մեր վրա գա, հարձակվի/ :



-Խե՞, մոքուր / ինչու՞ մորքուր/:



- Վը՜յ, վեր կյա վեչ, տհենց էլ Հայաստանը մեզ անկախություն չի տալու:



Հասմիկ Բաբաջանյան