Սունդուկյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Սունդուկյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 16-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Մ. Վ.-ի (1939 թ. ծնված) դին: