Անջելինա Ջոլի․ Քանի դեռ չէի խաղացել կինոյում, կրծքիս չափսը չգիտեի

Անջելինա Ջոլի․ Քանի դեռ չէի խաղացել կինոյում, կրծքիս չափսը չգիտեի

Լինել ազատ՝ նշանակում է հավատալ ինտուիցիային, ուրիշներին ցավ չպատճառել եւ չդատել մարդկանց իրենց սխալների համար։



Դաջվածքներ, արյուն, սպիներ, ահա թե ինչերից եմ ես սարքված։



Ես հոգեբանի կարիք չունեմ, դերերը, որ ընտրում եմ, ահա թե ով է իմ հոգեբանը։



Երբ բոլոր աղջիկները շուրջբոլորս երազում էին բալետի պարուհի դառնալ, ես երազում էի վամպիր դառնալու մասին։



Մարդիկ կարծում են, որ իմ կյանքը լի է մութ գաղտնիքներով եւ մահվան մասին մտքերով, բայց եթե ես մտածում եմ մահվան մասին, դա նշանակում է գնահատում եմ կյանքը ավելի, քան ուրիշները։



Մահվան մեջ ինչ-որ հանգստացնող բան կա, միտքն այն մասին, որ, հնարավոր է, դու վաղը չլինես, ստիպում է ավելի շատ գնահատել կյանքը։



Ես բավական ուշ հասկացա, որ լինել երջանիկ՝ դա ընտրություն է, որ ինքդ ես անում։



Մայրս երբեք չէր բղավում, չէր զայրանում։ Նա լաց էր լինում, եւ ես հաճախ լսում էի նրա լացի ձայնը, քանի որ մեր ննջասենյակները մոտ էին։ Մի անգամ, երբ դեռ դպրոցական էի, ես տուն վերադարձա միայն լուսադեմին եւ տեսա մորս լացած դեմքը։ Նա ամբողջ գիշեր լաց էր եղել։



Հայրս, (Ջոն Վոյտ) մեծ դերասան է, բայց առաջին հերթին նա մեծ հայր է։



Քանի դեռ չէի խաղացել կինոյում, կրծքիս չափսը չգիտեի։



Շատ կարեւոր է հասկանալ, թե որքան մեծ է իրականում աշխարհը։



Ամենամեծ նվերը, որ ես արեցի երեխաներիս, նրանց հնարավորություն տալն է աշխարհը տեսնելու։



Իմ երեխաները սիրում են ճամփորդել այնպես, ինչպես ես։ Ես կարծում եմ՝ նրանց գլխում արդեն կա մեծ աշխարհի հասկացությունը, որովհետեւ նրանք իրենց լավ են զգում ինչպես Մանհեթընի հյուրանոցային համարում, այնպես էլ Քենիայի անապատներում, վրանի մեջ, առանց հոսանքի։



Ես միշտ ցանկացել եմ ունենալ մի քանի կյանք։



Հենց ես դադարում եմ հետեւել ինտուիցիայիս ու գործում խելքով, պարտադիր ընկնում եմ գլխացավանքների մեջ։



Երբ 6 երեխա ունես, ջանում ես երբեք չընկնել փորձանքի մեջ։



Երեխաներիս հարցերն ինձ երբեմն փակուղի են գցում, չէ՞ որ նրանք կարող են հարցնել․ «Ֆիոնան ու Շրեյկը ամուսնացան, իսկ դու ինչո՞ւ չես ամուսնանում»։



Ես աշխատող մայր եմ եւ ուզում եմ, որ հագուստս լինի գեղեցիկ եւ սեքսուալ։



Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքում կինոյում խաղալ, օրերից մի օր ես տատիկ կդառնամ։



Հարցրեք ցանկացած մարդու, թե ի՞նչ կուզենար ամենաշատն աներ իր կյանքում, եւ կտեսնեք, որ նրանցից ոչ ոք դեռեւս իր ցանկացածը չի արել։ Ահա, թե ինչն է ինձ իսկապես տխրեցնում։



Ինձ չի հերիքում ժամանակը կյանքի իմաստը գտնելու համար։



Աշխեն Քեշիշյան