«Ժողովուրդ». Հարկային մուտքերն առանձնապես չեն աճել

«Ժողովուրդ». Հարկային մուտքերն առանձնապես չեն աճել

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլին հարկեր եւ տուրքերի գծով պետբյուջեի մուտքերն անցած տարվա նույն ամսի համեմատ շուրջ 6 միլիարդ դրամով ավել են եղել եւ կազմել են 97 միլիարդ դրամ: Այս հանգամանքը ներկայացվում է իբրեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության փոփոխության փաստով պայմանավորված դրական երեւույթ: Սակայն առանձին հարկատեսակների գծով մուտքերի ուսումնասիրությունը վկայում է, որ հարկերի ավելացման գործում եթե անգամ ՊԵԿ ղեկավարությանը փոփոխության հանգամանքը դերակատարություն ունեցել է, ապա միեւնույն է՝ ձեւական բնույթ է կրում եւ երկարաժամկետ կտրվածքով, հարկային մուտքերը լավագույն դեպքում անցած տարվա չափ կլինեն: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ չնայած մեկ ամսվա կտրվածքով պետբյուջեի մուտքերը 6 միլիարդով աճել են, բայց չորս ամիսների կտրվածքով անցած եւ այս տարի հավաքագրված հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 4 միլիարդ 677 միլիոնով»:



Կարացեք թերթի այսօրվա համարում: