«Ժողովուրդ». Այսպես էլ «բլոկ» ենք անում թուրքական լոլիկը

«Ժողովուրդ». Այսպես էլ «բլոկ» ենք անում թուրքական լոլիկը

«Ժողովուրդը» գրում է «Անցած տարվանից, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, ակնհայտ էր, որ հատկապես թուրքական բանջարեղենը Վրաստանի միջոցով կարող է ներկրվել նաեւ Հայաստան: Ենթադրվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կարող է լուրջ վնասել մեր տեղական ջերմոցային տնտեսություններին, քանի որ նրանց լոլիկի ինքնարժեքը բավականին բարձր է՝ 600 դրամի սահմաններում: Այս տարվա ապրիլի վերջից սկսած Հայաստանի շուկայում լոլիկի գինը սկսեց կտրուկ նվազել: Ինչպես պարզվեց՝ մեծ քանակությամբ էժան լոլիկ է ներկրվել Հայաստան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ այս տարվա գարնանը Հայաստան է ներկրվել թուրքական արտադրության 85 տոննա լոլիկ: Նշենք, որ թուրքական պոմիդորը Հայաստան ներկրվում է հիմնականում անհատների կողմից: Եւ սա ի հեճուկս այն կոչերի, թե պետք է թուրքական ապրանքատեսակների վրա «բլոկ» դնել Հայաստանում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: