«Ժողովուրդ». Մարդուն փոխարինում են իրենց մարդով

«Ժողովուրդ». Մարդուն փոխարինում են իրենց մարդով

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Վերջին օրերին իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մաիսն, որ ինչ-որ մարդիկ մտադրվել են Մովսիսյանին իրենց «մարդով» փոխարինել: Նրանք ՔԱԳՎ պետին հասկացրել են, որ եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը: Բայց Մովսիսյանն այդ «խորհուրդներին» ականջալուր չեղավ, ավելին` Կառավարությունից հավաստիացում էր ստացել, թե «հանգիստ աշխատի»: Այդ անտարբերությանն ի պատասխան՝ նրա կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվեցին, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Մովսիսյանն ինչ համառությամբ կհերքեր այդ լուրերը: Միեւնույն է, ոչ ոք չէր հավատա դրան: Ուստի Մովսիսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` հետեւելով «օֆշորային սկանդալի» հերոս Միհրան Պողոսյանի օրինակին: Ըստ լուրերի՝ ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: