«Ժողովուրդ». Բանը հասել է կարտոֆիլ ներմուծելուն

«Ժողովուրդ». Բանը հասել է կարտոֆիլ ներմուծելուն

«Ժողովուրդը» գրում է. «Այն լուրը, որ Հայաստանի կարտոֆիլի պահանջարկն ապահովելու համար այդ մթերքը մի օր կսկսեն ներկրել, դաժան կատակ կհամարվեր: Հայտնի է, որ Հայաստանում առկա պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում եւ տարիներ շարունակ այդ մթերքը մեր երկրից նաեւ արտահանվել է: Սակայն այսօր իրողությունը բոլորովին այլ է: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից պաշտոնապես տեղեկացավ, որ այս տարվա մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 3 հազար 392 տոննա վաղահաս կարտոֆիլ: 2 հազար տոննան ներմուծվել է ՌԴ-ից, ԱՄՆ-ից՝ 300 կգ, Եգիպտոսից՝ 790 տոննա, Իսրայելից՝ 12 տոննա, Իրանից՝ 22.6 տոննա, Նիդեռլանդներից՝ ավելի քան 22.5 տոննա եւ Վրաստանից՝ 655 կգ: Այսինքն՝ Հայաստանի գյուղատնտեսությունը եւս գնալով քայքայվում է: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մեղմ ասած, ձախողվել են: Գյուղացին չի կարողանում իր կարտոֆիլն իրացնել, բայց երկրում կարտոֆիլ է ներկրվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: